Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների Ամանորը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ամանորյա տրամադրություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք Ամանորը շնորհավորել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքված են քաջ բալիկներ, ուժեղ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով և ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,- իր շնորհավորական ուղերձում ասել է նախարարը։

Ավանեսյանը ընդգծել է, որ իրենց պարտքն է համարում լինել երեխաների և ծնողների կողքին, օգնել՝ բուժումն ավելի հարթ դարձնելու գործում։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը վստահեցրել է, որ այս տարվա հաշվետվությունում տեղ կգտնեն փաստեր, որոնք ուրախացրել են թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Դանիելյանը բոլորին տոկուն, առողջ ու հաջողակ տարի է մաղթել ։

Միջոցառմանը հյուրընկալվել է Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերներ։ Կենտրոնի նախասրահում տեղադրված դաշնամուրը ևս ոգևորել է միջոցառման մասնակիցներին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով