ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բարեփոխումներ են իրականացրել նախադպրոցական կրթության, հանրակրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ասաց, որ նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացման նպատակով 20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվել: «Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ են ներդրվել 10 բնակավայրերում՝ յուրաքանչյուրին տրամադրելով շուրջ 7,8 մլն դրամ դրամաշնորհ։ Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգ է հաստատվել»,-տեղեկացրեց Վահրամ Դումանյանը:

Նա կարևորեց նաև նախադպրոցական կրթության բովանդակային բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախադպրոցական կրթության չափորոշչն է հաստատվել և դրա հիման վրա նախադպրոցական կրթական ծրագրեր են մշակվել:

Անդրադառնալով հանրակրթությանը Դումանյանն ասաց, որ 2021 թվականին ԿԳՄՍ բյուջեով տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։ 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Կառավարության որոշմամբ՝ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ։

Խոսելով գիտության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում: Որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչև 2025 թվականը աստիճանաբար զգալիորեն կբարձրանա գիտական կադրերի որակավորում անցած գիտաշխատողների բազային աշխատավարձը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի (66 140 դրամ) արտադրյալով:

Նախարարության ուշադրության կենտրոնում է եղել նաև մշակույթը: 2022 թվականին մշակույթին հատկացված գումարը հասցվել է այդ ոլորտի՝ 2020 թվականի հատկացումներին՝ կազմելով 1 մլրդ 589 մլն 13 հազար դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է սփյուռքի հետ՝ տարբեր ծրագրերով նպաստելով սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ հեռավար ձևաչափով: 18 երկրների 100-ից ավելի կրթօջախներին տրամադրվել է շուրջ 44 000 կտոր գրականություն:

Հայերեն

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը