Հասարակական

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում: Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են:

«Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը:

Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի 90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը:

Հայերեն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Վրաստանի կառավարությունում կավելացվի նախարարությունների թիվը

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Իտալիա և Հնդկաստան

ՍԴ-ն որոշում է կայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են համագործակցել տիեզերքում. Պուտին

Չինաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը պատրաստվում են անցկացնել առաջին համատեղ զորավարժությունները

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներն աշխարհի գավաթի եզրափակիչում են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը