Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու:

«Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին:

Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա