Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել բարեփոխումները Երևանի տրանսպորտի ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ սկսվել են քաղաքի կառավարման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք սկսել ենք տրանսպորտի բարեփոխումները: Իմ համար սա կարևոր է, քանի որ ես անձամբ եմ ղեկավարել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը: Խոսքը միայն ավտոբուսների ձեռքբերման մասին չէ, այլ երթևեկության ճիշտ կազմակերպման, նոր պարկերի, նոր ճանապարհների կառուցման մասին է: Մենք արդեն ունենք նախագծեր, որոնց հիմնարկեքը կարծում եմ 2022 թվականին կտանք»,- նշեց Սարգսյանը:

Նա հայտնեց, որ հաջորդ տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ: «Մրցույթն արդեն ընթացքի մեջ է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասն կներկայացնի տրանսպորտի բարեփոխումների շուրջ իրենց անելիքները:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres