Հասարակական

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու դեմ պաշտպանի բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում