Մահացել է դերասան Վլադիմիր Թաթոսովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 95 տարեկան հասակում մահացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991) Վլադիմիր Թաթոսովը՝ օնկոլոգիական հիվանդության սրման պատճառով՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հաղորդվում Է «Խոսում Է Մոսկվան» ռադիոկայանի կայքում՝ վկայակոչելով Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապեկոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Միխայլովիչը հիանալի մարդ Էր, սքանչելի արտիստ: (…) Մահվանից մի քանի օր առաջ նա զանգահարեց ինձ, որ իրեն հիվանդանոց են պառկեցրել: Մենք նրան տեղափոխեցինք մի այլ հիվանդանոց, որտեղ պրոֆիլային Էր նրա հիվանդությունը, բայց նրան վարակեցին քովիդով: Նա մահացավ այդ երկու արտասովոր հիվանդությունների համատեղումից: Ինձ համար դա շատ մեծ կորուստ Է»,- ասել Է Դրապեկոն:

Վլադիմիր Թաթոսովը հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Շեռլոք Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի արկածները, Քսաներորդ դարն սկսվում Է», «Հիշողություններ Շեռլոք Հոլմսի մասին», «Հուլիսի վեցը», «Վստահություն» եւ այլ ֆիլմերում, հնչունավորել Է դոկտոր Սնաութին Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում: Աշխատել Է Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում (1940 – 1960-ական եւ 1990 – 2010-ական թվականներ), Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (այժմ «Բալթիական տուն» թատրոնում, 1940 – 1960-ական թվականներ), Մ. Գորկու անվան Դրամատիկական մեծ թատրոնում (այժմ Տովստոնոգովի անվան, 1963 – 1971) եւ այլ թատրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել