Հայտնի է դարձել «վատ» խոլեստերինը նվազեցնող սուպերմթերքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք Է, որը հարուստ Է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Food News պորտալը:

Չիայի սերմի մասին հայտնի Է դարձել բոլորովին վերջերս, թեեւ դա հայտնի են արդեն հազար տարի, նշում Է նյութի հեղինակը:

«Այսօր այն գլխավոր մթերք Է դարձել նրանց համար, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Չիայի սերմը համապիտանի Է եւ չունի սուր համ, դա թույլ Է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ»,-ասվում Է հոդվածում:

Օրինակ, այդ սերմի ընդամենը երկու թեյի գդալը պարունակում Է օգտակար ճարպերի օրական նորմայի 13 տոոկսը, բջջանյութի օրական նորմայի 40 տոկոսը, կալցիումի օրական նորմայի 17 տոկոսը եւ մագնեզիումի օրական նորմայի 23 տոկոսը: Բացի այդ, սերմերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ ցինկ, ֆոլաթթու եւ վիտամին C:

Այսպես, մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում Է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը պակասեցնում Է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում Է Food News-ը: Բջջանյութը նաեւ օգնում Է շաքարի ներծծմանն արյան հոսքում, ինչը նվազեցնում Է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Իսկ սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են բորբոքումը եւ պահպանում սրտի առողջությունը: Բացի այդ, չիայի սերմերի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդիչներ, ինչպիսիք են վիտամին C-ն, լիգնինը, ֆլավոնոիդները եւ ֆենոլոթթուները, որոնք նպաստում են իմունային պաշտպանությանը՝ կրճատելով բորբոքումը:

«Սպիտակուցների, օգտակար ճարպերի եւ բջջանյութի գերազանց հավասարակշռության շնորհիվ չիայի սերմերը պահպանում են Էներգիայի կայուն մակարդակը: Այս մթերքի մեջ պարունակվող բազմատարր ածխաջրերը երկարատեւ են մարսվում, ինչը նշանակում Է, որ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չեն առաջացնում, ինչը նաեւ կարող Է ազդել Էներգիայի մակարդակի վրա»,-նշվում Է նյութի մեջ:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով