Երևանում կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Փոխվարչապետները հանդես են եկել նիստն ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև՝ պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։

Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։

Ամփոփելով՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան գործընկերներին նիստի շրջանակներում կառուցողական քննարկումների համար և խոսքը փոխանցել Ալեքսեյ Օվերչուկին։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն