Հասարակական

ՔՈԱՖ-ը, ԵՄ-ն, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը զարգացնում են զբոսաշրջությունը Լոռիում

7 րոպեի ընթերցում

ՔՈԱՖ-ը, ԵՄ-ն, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը զարգացնում են զբոսաշրջությունը Լոռիում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՔՈԱՖ-ը, համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, աշխատում է՝ ավելացնելու զբոսաշրջիկների հոսքը դեպի Լոռի՝ ի ցույց դնելով մարզի բնական ու մշակութային գանձերը։ Լոռու մարզում զբոսաշրջության զարգացումը նպաստելու է տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական ակտիվությանը։ Այս նախաձեռնության շրջանակներում Դեբեդի կիրճի վրա կկառուցվի դիտակետ, որտեղից կբացվի հիանալի տեսարան դեպի կիրճը՝ ի ցույց դնելով վերջինիս գրավչությունը, թե’ իր չափերով, թե’ մատուցած ծառայությունների տեսակով կընդլայնվի ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը, ինչպես նաև ժամանակակից արվեստի գործեր կտեղադրվեն ՍՄԱՐԹ ավանի տարածքում։

Այս նախագիծն իրականացվում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, ԵՄ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ։

Այս նոր համագործակցության արդյունքում նաև շարունակում ու ընդլայնում ենք այն ծրագրերը, որ մեկնարկել էինք դեռ 2020թ. Տեղական ժողովրդավարական գրասենյակների գործակալության (ALDA) հետ միասին՝ միտված Դեբեդի կիրճը պահանջված զբոսաշրջային ուղղության վերածելուն։ Զարգացնելով Լոռու զբոսաշրջային ներուժը, նոր քայլարշավային արահետներ հիմնելով, զբոսաշրջային տարբեր պարագաների վարձակալության հնարավորություններ ստեղծելով, ոլորտի աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատելով՝ մարզում զբոսաշրջության զարգացման ամուր հիմքեր են դրվում։

ՔՈԱՖ-ը Լոռին զբոսաշրջային ուղղության վերածելու փորձն արդեն ունի՝ շնորհիվ իր ՍՄԱՐԹ ավանի, որ այս պահին ներառում է ՍՄԱՐԹ կենտրոնը, Կոնցեպտ հյուրանոցը, այցելուների կենտրոնը։ ՍՄԱՐԹ կենտրոնը, լինելով կրթական հաստատություն, նաև բազմաթիվ միջոցառումների ու համաժողովների անցկացման վայր է։ Կոնցեպտ հյուրանոցը ողջ տարին հյուրեր է ընդունում Հայաստանի տարբեր մասերից ու արտերկրից, իսկ այցելուների կենտրոնը զբոսաշրջիկներին տրամադրում է coaf.org [email protected] +374 10 502076 անհրաժեշտ տեղեկատվություն, զբոսաշրջային տարբեր պարագաների վարձակալման, ինչպես նաև սնվելու, հանգստանալու, անգամ հեռախոսը լիցքավորելու հնարավորություն։

GIZ-ի հետ համագործակցությունը կբազմապատկի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործադրվող մեր ջանքերը՝ հնարավորություն տալով ավելի բարձրացնել մարզի գրավչությունը։ Դեբեդի կիրճի բացօթյա դիտակետը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա հիանալ բացվող տեսարանով, իսկ նոր քայլարշավային ու հեծանվային արահետները թույլ կտան այցելուներին բացահայտել տարածաշրջանի ֆլորան ու ֆաունան։ ՍՄԱՐԹ ավանի տարածքում տեղադրվող ժամանակակից արվեստի գործերը մարզում առկա դարերից եկող կոթողների հետ միասին կգոհացնեն մշակության ժառանգությունը գնահատողներին։ Այցելուների կենտրոնն էլ իր հերթին զբոսաշրջիկներին կապահովի սնվելու, հանգստանալու, զբոսաշրջային ուղղություններին ծանոթանալու, անհրաժեշտ իրեր վարձակալելու հնարավորությամբ։ Իսկ ստեղծվելիք բջջային հավելվածն իր մեջ կպարունակի այն ողջ տեղեկատվությունն ու խորհուրդները, որոնց կարիքը զբոսաշրջիկներն ունեն։ Այս ամենին զուգահեռ նաև աշխատանք է տարվելու մարզի՝ զբոսաշրջային ու հյուրասիրության ոլորտի աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, որը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում coaf.org [email protected] +374 10 502076 զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:

Նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շահառու ներգրավվել է տարաբնույթ թրեյնինգների։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում