Հասարակական

Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է առողջապահական համաժողովի

3 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է առողջապահական համաժողովի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայի Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում մասնակցել էռուս-հայկական առողջապահական 6-րդ համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով հանդիպում են ունեցել:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում տեղակայված մասնաշենքեր, շրջել մանկական բաժանմունքում։

Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև՝ համաճարակային լարված իրավիճակում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։

«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», -նշել է Միխայիլ Մուրաշկոն։

Նշվում է, որ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։

Հանդիպմանը ռուսաստանաբնակ հայ բժշկական հասարակությանն են ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ուղենշված առողջապահությանը վերաբերող առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվելոլորտի առաջնահերթություն մարտահրավերներին առավել հստակ և համապարփակ լուծումներ տալու նպատակով ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում