Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկությամբ: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 523, դեմ`2:

Համագումարի ընթացքում նաև ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը,Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտչյան Աննան, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում