Հասարակական

Համոզված եմ «Արմենպրես»-ը նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ կշարունակի իր հաստատուն ընթացքը. Սասուն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Համոզված եմ «Արմենպրես»-ը նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ կշարունակի իր հաստատուն ընթացքը. Սասուն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունն ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ է լուսաբանել և հավուր պատշաճի ներկայացրել Հայաստանի Հանրապետության համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունները: Այս մասին ընդգծել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը` ջերմորեն շնորհավորելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 103-ամյակի կապակցությամբ:

««Արմենպրես»-ի տեսադաշտում են բոլոր ոլորտները, և բացառություն չէ նաև լուսաբանման առանձնահատուկ մոտեցում պահանջող իրավական դաշտը` իր բազմաշերտ համակարգով: Համոզված եմ, որ պատմության դժվարին տասնամյակներ հաղթահարած այս լրատվամիջոցը կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքներին` նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ ապահովելով հաստատուն ընթացքը հայաստանյան և միջազգային լրատվադաշտում»,- նշել է Խաչատրյանը։

Սասուն Խաչատրյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը անխափան գործունեություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ է մաղթել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում