ՀՀԿ անցկացնում է 17-րդ համագումարը. օրակարգում է կուսակցության նախագահի ընտրության հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 18-ին անցկացնում է իր 17-րդ համագումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համագումարին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար ընտրվել է 563 պատվիրակ, որից գրանցվել է 535 պատվիրակ: Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով և աղոթքով:

Օրակարգում է ՀՀԿ նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ՀՀԿ-ի 17-րդ համագումարի բանաձևի ընդունման, ՀՀԿ-ի նախագահի, գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մաղթեց պատվիրակներին արդյունավետ աշխատանք:

«Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, որովհետև մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունը ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների և մեզ` հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում ու առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթություններով»,- ասաց Սարգսյանը:

Երրորդ նախագահն ընդգծեց` այսօր հնարավորություն և պարտավորություն ունեն քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու պետության ու կուսակցության ապագայի մասին:

« Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ,լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ: Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել, ուստի առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառը իրականությունը»,- ասաց Սարգսյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին