Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։

Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է ներկաներին և կարևորել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը, ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի՝ պեղումների ֆինանսավորման շարունակականության ապահովումը, որն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Փոխնախարարը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի վարչական տարածքում գտնվող ‹‹Գետահովիտ-2›› քարայր-բնակատեղիի հնագիտական ուսումնասիրություններին աջակցելու, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։

Ցուցադրությունից հետո գործարանի տնօրինությունը շրջայց է կազմակերպել գինու և կոնյակի արտադրամասեր, հնեցման սրահներ, ներկայացվել է գործարանի պատմությունը։

Տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պեղումների ֆինանսավորումը և խորացնելու համագործակցությունը պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության ոլորտում։

«Գետահովիտ-2» քարայրը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև։ Հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականից և շարունակվում են մինչ օրս։ Տարբեր տարիներին հնագետների կողմից հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա նշյալ քարայրը (13*8 մ) որակավորվել է՝ որպես բնակավայր՝ թվագրվելով տարբեր մշակութային շերտերով՝ վերին պալեոլիթյան (Ք․ա․ 24-18–րդ հազարամյակներ), պղնձեքարեդարյան (էնեոլիթյան, Ք․ ա. 5-րդ հազարամյակ), միջնադարյան (9-13-րդ դդ.)։ Հատկապես հետաքրքիր են ընտելացրած ձիու՝ քարայրից հայտնաբերված ոսկորների գտածոները, որոնք ուսումնասիրության և հաստատման փուլում են։

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել