Քաղաքականություն

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին դուրս եկավ գրասենյակից:

Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում