ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը:

«Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:

Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres