N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով դեկտեմբերի 15-ին N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն։