Սպորտ

Կարեն Գիլոյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի փոխնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի փոխնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պայմանավորվածության համաձայն` կանցկացվեն համատեղ հավաքներ, սեմինարներ` խթանելով միջոլորտային փորձի փոխանակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջալուդ Մոհամեդիի և Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միլոշևիչի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանում միջազգային խոշոր մրցաշարի անցկացման հնարավորությունները:

«Քննարկել ենք ծանրամարտին վերաբերող ընդհանուր հարցեր, ինչպես նաև Հայաստանում խոշոր մրցում անցկացնելու հնարավորությունները: Առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է: Շուտով ընտրություններ կկայանան թե՛ Միջազգային, թե՛ Եվրոպական ֆեդերացիայում: Դրանից հետո պարզ կլինի՝ մենք ինչի կարող ենք հավակնել: Ամեն դեպքում, նպատակը 2023 կամ 2024 թվականին Հայաստանում խոշոր մրցում անցկացնելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն Ուզբեկստանի մայրաքաղաքում հետևում է ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալների համար պայքարում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում