Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի պետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջնահերթ է համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Այստեղ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը