Սփյուռք

Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, ճիշտ է այժմ կանգուն է, սակայն փլուզման վտանգի տակ է գտնվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում