Հայտնի է դարձել «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը
1 րոպեի ընթերցում
![Հայտնի է դարձել «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070590.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Miss Universe մրցույթի հաղթող Է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հեռարձակման կադրերը:
Նա թագն ստացել Է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է:
Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունից սերված ներկայացուցչուհին Է:
Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ: Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի տոնում Է իր 70-ամյակը, կայացել Է իսրայելական Էյլաթե առողջարանային քաղաքում:
«Միսս Տիեզերքին» առաջին անգամ են ընտրում այս երկրում: Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էր, որ մրցույթի անցկացումն ընթանում Է ըստ պլանի, չնայած կորոնավիրուսի նոր շտամի տարածմանը: