Քաղաքականություն

ՀՀ գտնվում է ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ընդդիմությունը հրաժարական է պահանջում. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

ՀՀ գտնվում է ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ընդդիմությունը հրաժարական է պահանջում. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»,- գրել է Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում