Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դատարանը որոշում կայացրեց միայն ամբաստանյալ Արմեն Բիլյանի մասով որոշումը բեկանել և փոփոխել: Դատարանը որոշեց Բիլյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը,Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» անվանումով հայտնի խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Հայերեն

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել