Կ. Ս. Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը մրցանակով է վերադարձել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի շրջանակում կազմակերպված մրցույթում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությանը։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է Է. Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։ Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցութային ժյուրիի կազմում են եղել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստներ Իգոր Յասուլովիչը և Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդը՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել