ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային խմբի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:

Հայ-վրացական մշակութային կապերի խթանման նպատակով Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հետ կքննարկվեն ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և հուշարձանների վերականգնման ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներառի մշակույթի ոլորտում համագործակցության քայլերը և փոխհամագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակը:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել