Քաղաքականություն

Գեղարքունիքում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 22,22 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 22,22 տոկոսը

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին անցկացվող ընտրություններին ժամը 14-ի դրությամբ մասնակցել է 34 հազար 597 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 22,22 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 11 հազար 431 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 18,93 տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 9450 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 22,40 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 6495 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 21,03 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝ 7221 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 26,54 տոկոսը:

Ընտրություններն անցնում են առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում