Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում  ՏԻՄ ընտրություններ են

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի 4 համայնքում՝ Ախուրյանում, Արթիկում, Ամասիայում և Աշոցքում դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ախուրյան համայնքում ի սկզբանե 4 քաղաքական ուժ էր գրանցվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իկիլիկյան», «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները: Սակայն փաստաթղթային անճշտությունների պատճառով վարչական դատարանը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը համարել է անվավեր՝ բավարարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի: Այսպիսով Ախուրյանում 3 քաղաքական ուժ կպայքարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքն ու «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը:

Արթիկում ընտրապայքարի մեջ է 6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։ «Հանրապետություն» կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից և միավորվող համայնքներից:

Ամասիայում անցկացվող ՏԻՄ ընտրություններին 3 քաղաքական ուժ է մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա» դաշինքը:

Աշոցք համայնքում 2 քաղաքական ուժ կպայքարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ԲՀԿ-ն:

Այս ՏԻՄ ընտրությամբ կվերականգնվեն ԽՍՀՄ ժամանակների շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում կընդգրկվեն այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանների կազմում։ Մինչ այս ընտրությունն արդեն խոշորացված Ախուրյանում նոր միավորումներ կլինեն: Համայնքը կունենա 35 բնակավայր: Արթիկին կմիանա 23 գյուղ՝ կազմելով 24 բնակավայր ունեցող համայնք՝ Արթիկ կենտրոնով: Կմիավորվեն նաև նախկինում խոշորացված Արփի և Ամասիա համայնքները: Արդյունքում 25 բնակավայրով կձևավորվի Ամասիա համայնքը: Աշոցքը խոշորացումից հետո կունենա 25 բնակավայր:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում