Տնտեսություն

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի մոտ շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 18-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/en/procurement/tenders

Հայերեն

Չինաստանում նավերի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

«Հերոսության և փառքի ութսուն տարի». համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից

Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ընկերության նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր

Իսրայելում հաստատել են Թրամփի այցից հետո Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը

«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք

Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի ներկայացուցիչներն են. Ավինյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առանցքային դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգում. Սիրո Ամիրխանյան