Project LA-ն գործունեության 6-ամյակի առթիվ երաժշտասերներին է ներկայացրել «Ցայգանվագ» երգը
1 րոպեի ընթերցում
![Project LA-ն գործունեության 6-ամյակի առթիվ երաժշտասերներին է ներկայացրել «Ցայգանվագ» երգը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1069669.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործունեության 6-ամյակի կապակցությամբ Project LA նախագիծը երկրպագուներին է ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը, որը Լևոն Արևշատյանը գրել է Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Երգը կատարում է Գոռ Սուջյանը, երաժշտությունը` Լևոն Արևշատյանի, գործիքավորումն իրականացրել է Խաչիկ Սահակյանը, հոլովակի ռեժիսորը և պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է, իսկ տեսահոլովակի մտահղացման հեղինակը՝ Արմինե Անտիկյանը:
Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն ինքը՝ Արևշատյանն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալան Պոի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա: