ՀՀ-ի և ՌԴ-ի իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը ավելի օպերատիվ կկազմակերպվի 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջոցով հնարավոր կլինի առավել օպերատիվ կազմակերպել տեղեկատվության փոխանակումը երկու գերատեսչությունների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը:

«Մասնավորապես` կողմերը էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը՝ օգտագործելով տեղեկատվական համակարգերը, ծրագրային տեխնիկական միջոցներ, այդ թվում` համաձայն տեխնիկական արձանագրությունների տեղեկատվական համակարգերի ռեսուրսներին փոխհամաձայնեցված ծավալով անհատույց հասանելիություն տրամադրելու միջոցով: Կապահովեն համաձայնագրի շրջանակներում ձեռք բերվող տեղեկատվության անվտանգությունը՝ համաձայն յուրաքանչյուր կողմ պետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք»,- ասաց Ֆիդանյանը:

Ըստ ոստիկանության պետի տեղակալի` համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը կօգտագործվեն բացառապես ծառայողական նպատակներով եւ առանց տեղեկատվությունը տրամադրած կողմ պետության իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնության չեն փոխանցի երրորդ կողմին:

«Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն չի իրականացվելու: Կողմերն իրենք են կրելու համաձայնագրի ընթացքում առաջացող ծախսերը»,- ընդգծեց Ֆիդանյանը:

Ոստիկանության պետի տեղակալը հավելեց, որ համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ օրենսդրության փոփոխության կամ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

Ֆիդանյանը հանձնաժողովին առաջարկում է դրական եզրակացություն տալ համաձայնագրին և մտցնել ազգային ժողովի նիստերի օրակարգ:

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին