Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Վարդանյանը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

«7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, փաստորեն, քրեականացրել է ծանր վիրավորանքը, զրպարտությունը: Արդեն իսկ ՍԴ-ում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը: Մեր խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները լուրջ հակասություն ունեն և´ Սահմանադրության, և´ մարդու իրավունքների, և´ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ըստ պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայություն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ: Պատգամավորի գնահատմամբ՝ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, այսպիսով առաջարկում է այդ հոդվածը՝ 137.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ զրպարտությունը, սակայն, ՀՀ-ում ապաքրեականացված է, որևիցե նախագիծ չկա, որով սահմանվում է, թե զրպարտությունը քրեորեն պատժելի է:

Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ գուցե «զրպարտություն» բառը պատահաբար արտասանել է, ինքը, իհարկե, դեմ է հայհոյանքին. հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել: «Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով ընդհանրապես հանրային վայրերում կանանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք «կոչումներ» տայինք, Հանրային հեռուստատեսությամբ էլ նրանց անունները «պարգևներով» հրապարակեինք»,- ասաց պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանի խոսքերում հակասություն տեսավ: «Դուք կանանց ներկայությամբ հայհոյանք տվողին պատասխանատվության ենթարկելու մասին եք խոսում, միևնույն ժամանակ բերել եք նախագիծ, որով այդ երևույթի դեմ պայքարող օրենքը ուզում եք չեղարկել: Այս նախագիծը կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը նսեմացնելու ծայրահեղ դրսևորումների դեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Աղվան Վարդանյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ-ում առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, լուծումներ, ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել բարձր տուգանքներ, բայց քրեականացումն ակնհայտորեն հակասում է և´ միջազգային փորձին, և´ ՀՀ-ն այդ առումով «ետ է շպրտում» տարիներով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում 137.1 հոդվածի իրավակարգավորումները չեն նույնանում Քրեական օրենսգրքից ապաքրեականացված իշխանական ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված: «137.1 հոդվածով քրեաիրավական պաշտպանության տակ է դրված անձի արժանապատվությունը՝ քննադատության հետ չնույնացող հայհոյանքի կամ այլ տեսակ ծանր վիրավորանքից, իսկ ավելի խիստ պաշտպանության տակ է դրված հանրային գործունեությունը»,-ասաց նա:

ԱԺ-ն ավելի վաղ ընդունել էր իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով առաջարկվում էր օրենքը լրացնել նոր՝ 137.1. հոդվածով, որով քրեականացվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով