Հասարակական

Արման Սարգսյանը պնդում է` չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել

1 րոպեի ընթերցում

Արման Սարգսյանը պնդում է` չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պնդում է` վերջին ամիսների ռազմական միջադեպերի ժամանակ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք եղե՞լ է չկրակելու հրաման:

«Վստահաբար կարող եմ պնդել չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել»,- ընդգծեց նախարարի տեղակալը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ չկրակելու մասին հրաման տվողը պետական դավաճան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում