Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը:

«Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես, օրենքի նախագծում կատարված փոփոխությունը նպատակ ունի օրենքից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալների ներկայացումը: Այդպիսի տվյալների ներկայացումը կարող է պայմանավորված լինել, օրինակ, լեզվական խոչընդոտներով, հարցաթերթիկը լրացնելիս առաջադրվող հարցերը ոչ հստակ հասկանալու հանգամանքով կամ տեխնիկական վրիպակի պատճառով:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres