Հասարակական

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սախարովի հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը նշեց, որ սա խաղաղ բողոքի ակցիա է, և իրենք անհամաձայնություն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերին:

Սակայն ոստիկանության աշխատակիցները քիչ անց բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին և ակցիայի մի քանի մասնակցի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում