Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում:

«Բացի, այդ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց Սյունիքի մարզի ճանապարհների կառուցման ընթացքից:

Գնել Սանոսյանը ասաց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է:

«Տաթև-Աղվանի հիմնական հատվածը` նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է` Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը և շրջանցենք, և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»,- ասաց Սանոսյանը:

Հայերեն English Русский

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան

«Զինապահ» հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico