Ինովացիա

COVID-19-ի դեմ բջջային իմունիտետի պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը

3 րոպեի ընթերցում

COVID-19-ի դեմ բջջային իմունիտետի պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի գիտնականները հայտնել են մարդկանց վրա պեպտիդային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին, որն ուղղված է COVID-19-ի դեմ երկարատև T-բջջային իմունիտետի ստեղծմանը: Հոդվածը հրապարակվել Է Nature ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հետազոտությունը իրականացվել է Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի կլինիկայում։ Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր 36 մասնակիցների մոտ CoVac-1 նոր պատվաստանյութի մեկ դեղաչափն առաջ է բերել T-բջիջների ավելի ուժեղ ռեակցիա, քան այն, որն առաջանում է կորոնավիրուսային վարակի ժամանակ, և այդ ռեակցիան պահպանվել է երեք ամսվա՝ պատվաստումից հետո անցած ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

T-բջջային իմունիտետը թափանցող ախտածինների դեմ օրգանիզմի պաշտպանության առաջին գիծն է։ T-բջիջները գրոհում են վարակված բջիջները, ինչպես նաև տեղեկատվությունը փոխանցում են պաշտպանական հակամարմիններ արտադրող B-բջիջներին։ T-բջջային իմունիտետը հատկապես կարևոր է B-բջիջների պակաս ունեցող մարդկանց, օրինակ, քաղցկեղով հիվանդների կամ իմունային անբավարարություն ունեցող պացիենտների համար։

CoVac-1 պատվաստանյութի նպատակը մեկ ընդունմամբ COVID-19-ի դեմ երկարատև բջջային իմունիտետ առաջացնելն է, որը հիշեցնում է բնական վարակի արդյունքում ձեռք բերված T-բջջային պատասխանը:

Պատվաստանյութը մշակվել է SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցների հիման վրա։ Առաջին փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում այն ցույց է տվել իր անվտանգությունն ու արդյունավետությունը։ Մեկ դեղաչափից հետո բոլոր մասնակիցների մոտ, որոնց թվում էին 18-ից մինչև 80 տարեկան մարդիկ, նկատվել է կորոնավիրուսի դեմ հատուկ Т-բջջային պատասխան, որը պահպանվել է բոլոր երեք ամիսների ընթացքում, երբ հետազոտությունը շարունակվում էր: Ոչ մի կողմնակի բարդություն չի հայտնաբերվել.

Ըստ ուժի պատվաստանյութի առաջացրած T-բջջային պատասխանը գերազանցել է այն ռեակցիան, որն առաջացնում է բնական վարակը։ Բացի այդ, SARS-CoV-2 վիրուսի ժամանակակից բոլոր չորս՝ ալֆա, բետա, գամմա և դելտա տարբերակների դեմ հատկորոշող պատասխանների համեմատությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի առաջացրած T-բջջային պատասխանը կախված չէ կորոնավիրուսի տարբերակից:

Հեղինակները հետազոտության արդյունքները գնահատում են որպես լիովին դրական և հույս ունեն, որ դրանք կհաստատվեն կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի մոտ ժամանակներս:

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

Գիտություն

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Կրթություն

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Նոր հնարավորություններ՝ Հայաստանի բուհերի համար. անցկացվեց «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը

Գիտություն

Նոր հնարավորություններ՝ Հայաստանի բուհերի համար. անցկացվեց «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը

Պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ-ի կրթական ծրագրերը. ռեկտոր

Կրթություն

Պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ-ի կրթական ծրագրերը. ռեկտոր

ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

Եվրոպա

ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Գիտություն

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Տնտեսություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում