Քաղաքականություն

Փաշինյանը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների հաճախակիացումը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների հաճախակիացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդհանուր իրողությունից բխում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումները լինեն ավելի հաճախ, որպեսզի հնարավոր լինի կարգավորել իրադրությունն ու գտնել լուծումներ՝ փորձելով խուսափել ճգնաժամերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն որոշել հանդիպման նպատակով օգտագործել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից:

«Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ինչպես գիտեք, ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են: Մենք ակնկալում ենք և սպասում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում: Մեր արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով դեկտեմբերի 15-ի Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին, նա նշեց, որ դա նորություն չէ, քանի որ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռ ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակում այդպիսի գաղափար էր առաջ քաշել՝ ասելով, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու և առաջարկել էր կազմակերպել նման հանդիպում: «Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ՝ ասելով, որ դեկտեմբերին մոտ ավելի կհստակեցնենք: Արդեն հայտնի հանգամանքներում նա զանգահարել է և՛ ինձ, և՛ Ադրբեջանի նախագահին, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը և՛ ԱլԳ գագաթնաժողովին, և՛ գագաթնաժողովի շրջանակում պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել»,- ասաց Փաշինյանը:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում