Հասարակական

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցությանը բարձր է գնահատել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցությանը բարձր է գնահատել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում