Life

Վիգեն Հովսեփյանն ու Սոնե Սիլվերը համատեղ երգ և հոլովակ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Վիգեն Հովսեփյանն ու Սոնե Սիլվերը համատեղ երգ և հոլովակ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը և երգչուհի Սոնե Սիլվերը հանդես են եկել զուգերգով: Նրանք երաժշտասերների դատին են հանձնել «Իմ կես» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակները Հայկ Սոլարը, Արնի Ռոքը և Սոնե Սիլվերն են, խոսքերը գրել է Սոնե Սիլվերը, գործիքավորումն իրականացրել է Արթուր Արմենին, իսկ հոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում