Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամփոփել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար:

«2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը, որից 478-ը հաղթահարել է 70 միավորի շեմը: Նրանք կստանան 30-50 տոկոս հավելավճար: Գումարը հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Գործընթացի համար հատկացվում է 77 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Վահան Դումանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում հաջորդ տարի գործընթացը ևս կազմակերպելու համար: Ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները բոլոր առարկաներից: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար ուսուցիչ հաջորդ տարի կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության խոստումներից է, որն իրականություն է դառնում:

«Մենք ասել էինք, որ հոկտեմբերից կամավոր ատեստավորում անցած ու անհրաժեշտ շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում: Այս որոշմամբ մենք գործնականում իրականացնում ենք այդ խոստումը: Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի համար կստանան բարձրացված աշխատավարձ: 2020 թվականին արդեն բյուջեով նախատեսված են անհրաժեշտ գումարները»,-ասաց վարչապետը:

Հայերեն Français

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ