Խորեն Լևոնյանը երաժշտասերներին է ներկայացրել «Հույս» երգն ու հոլովակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, հաղորդավար, երգիչ Խորեն Լևոնյանը հանրության լայն շրջանակի դատին է հանձնել «Հույս» երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հեղինակներն են Իշխան Ղարիբյանը, Խորեն Լևոնյանը և Տիգրան Աթայանը, ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Հրաչ Քեշիշյանը: