Քաղաքականություն

ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ 

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկու նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող, այդ թվում և խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանն, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում