Ոստիկանները Երևանի բնակչի մեքենայից փամփուշտներ են հայտնաբերել
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանները Երևանի բնակչի մեքենայից փամփուշտներ են հայտնաբերել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068270.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նոյեմբերի 13-ին Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: