Քաղաքականություն

Ընդդիմության պահանջով ԱԺ-ն արտահերթ հրատապ նիստ չի գումարի

1 րոպեի ընթերցում

Ընդդիմության պահանջով ԱԺ-ն արտահերթ հրատապ նիստ չի գումարի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն ընդդիմադիր խմբակցությունների պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող, քանի որ ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որն անբավարար է:

«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջումհայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում