Հասարակական

Երևանում բացվեց առաջին սքեյթ-պարկը

1 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց  առաջին սքեյթ-պարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օղակաձև զբոսայգում կառուցվեց նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կառուցվել է Ուկրաինայի հայերի միության կողմից և Ուկրաինայում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների ֆինանսական օժանդակությամբ:

«Հուսով եմ այս անկյունը կդառնա մեր երեխաների համար առողջ ապրելակերպի անկյուն` նրանք կզբաղվեն սպորտով, ուրախ ժամանակ կանցկացնեն: Շատ մտքեր ունենք, նոր գաղափարներ, ուղղակի խնդիրը կախված է քաղաքապետարանից: Եթե հնարավորություն տվեցին կկարողանանք շարունակել մեր նախաձեռնությունները, եթե ոչ, ուրեմն կսպասենք մինչև այդ հնարավորությունը լինի: Կոչ եմ անում բոլոր սփյուռքի ներկայացուցիչներին ներդրումներ անել: Ամեն մեկը մի փոքր քայլով կարող է երկրին օգտակար լինել»,- ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Բացմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Բացման արարողությանը հաջորդեց մեծ համերգ՝ երգիչներ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Kazka և Hardkiss ուկրաինական խմբերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում