Ագարակավանի գյուղապետարանը կքննարկի 170-ից ավելի ոչխար կորցրած գյուղացուն օգնություն տրամադրելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ագարակավանի գյուղապետարանը հանձնաժողով կձևավորի՝ քննարկելու 170-ից ավելի ոչխար կորցրած և 40 հազար դոլարի վնաս կրած գյուղացուն օգնություն ցուցաբերելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը, նշելով, որ համագյուղացի Հայկ Մարտիրոսյանի ընտանիքը մեծ վնասներ է կրել նոյեմբերի 13-ին գայլերի ոհմակի հարձակման հետևանքով:

«Գյուղապետարանը կձևավորի հանձնաժողով, ակտ կկազմի, կհաշվի վնասի չափը և այդ ամենը կփոխանցի Արագածոտնի մարզպետարանին, որից հետո համատեղ ուժերով կհասկանանք, թե ինչով կկարողանանք օգնել այդ մարդկանց: Եթե անհրաժեշտություն լինի՝ կաջակցենք նաև, որպեսզի նրանք դիմեն Կառավարությանը»,- ասաց Կիրակոսյանն՝ ընդգծելով, որ գյուղապետարանը կանի իրենից կախված ամեն բան՝ օգնելու համագյուղացուն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 02։00-02։30-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել, գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս։ Համագյուղացիները պատրաստվում են դիմել Կառավարությանը, որ Հայկ Մարտիրոսյանի ընտանիքին հնարավորության սահմաններում փոխհատուցում տան և օժանդակեն:

Կարինե Տերտերյան

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին