Life

Դատարանը դադարեցրել է Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը երգչուհու նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Դատարանը դադարեցրել է Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը երգչուհու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել վերջնականապես դադարեցնել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը դստեր նկատմամբ, որը շարունակվում էր արդեն 13 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը:

Սփիրսի ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը, երգչուհու ու նրա փաստաբանի պնդմամբ, ժամանակավոր տրվելու է պրոֆեսիոնալ աուդիտորին:

Դատական նիստին Grammy-ի դափնեկիր Սփիրսը ներկա չի եղել: Նրա փաստաբանը հայտնել է, որ դա «փառահեղ օր է» երգչուհու համար: «Ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ մենք կարող ենք ասել, որ միայն մեկ մարդ՝ հենց Բրիթնին է իրավասու որոշել՝ ինչ անել հետո»,- ասել է փաստաբանը՝ հայտնելով, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ:

2008 թվականին Սփիրսը մասնակի անգործունակ էր ճանաչվել թմրամիջոցների և հոգեկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում