«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն
1 րոպեի ընթերցում
![«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068082.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության նպատակն է եղել հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։
Ըստ աղբյուրի՝ պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։
Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։