ՀՀ ՊՆ և ԵԽ գրասենյակի ղեկավարները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների և կանանց ծրագրի հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր: Ծրագիրն օժանդակում է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության բարձրացման, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է, որ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը նպաստում է զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների, զինհաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական իրավունքների ոլորտը կանոնակարգող օրենսդրության ուսումնասիրության և բարելավման հարցում փորձագիտական աջակցության տրամադրմանը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել